National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.04.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է «Հայ ասպետ» ակումբի անդամների հետ
1 / 1

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Հայ ասպետ» երիտասարդական ակումբի անդամների հետ:

Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել «Հայ ասպետ» հաղորդաշարի դերը պատանիների եւ երիտասարդների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ հաղորդաշարը տարիներ շարունակ հաջողություն է ունեցել, եւ հետաքրքիր է ոչ միայն պատանիների ու երիտասարդների համար, այլեւ մայրենի լեզվով եւ հայոց պատմությամբ հետաքրքրվող մարդկանց համար ընդհանրապես:

Հաղորդման հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը նշել է, որ լրանում է հաղորդման տասնամյակը, եւ խորհրդարանում հյուրընկալված երիտասարդները հաղորդման առաջին սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր արդեն «Հայ ասպետ» երիտասարդական ակումբի անդամներ են:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Արտակ Դավթյանը սիրով պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, բուհական դասագրքերին եւ օժանդակ գրականությանը, օտարալեզու դպրոցներին եւ օտար լեզուների ուսուցմամբ դասարաններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am